• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը Ֆրանսիայի Լիոն քաղաքում

29 հունիսի, 2022

Հունիսի 29-ին և 30-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը։ Հերթական այս համաժողովը կրում էր «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն․ աջակցություն տարածքների կայուն զարգացմանը» խորագիրը և համակազմակերպվել էր Լիոնի Մետրոպոլի, Լիոնի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) և Ֆրանսիայի միավորված քաղաքների (ՖՄՔ) կողմից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ավելի քան 250 ներկայացուցիչներ։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է և երկու երկների համայնքների, իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն 4-րդ համաժողովի անցկացումը փաստում է այդ իրողությունը։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծեց նաև, որ համաժողովը շատ լավ հնարավորություն է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ոչ միայն արդեն իսկ հաստատված համագործակցություններն ամրապնդելու, այլ նաև նոր կապեր հաստատելու և հետագայում զարգացնելու համար։

Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լիոն մետրոպոլի նախագահ Բրյունո Բեռնարը, Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության Հայաստան խմբի նախագահ Սոնիա Զդորովցոֆֆը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու երկների համայնքների միջև հաստատված կապերին, համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի համայքների ներկայացուցիչները մասնակցեցին նաև «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն» և «Զբոսաշրջություն» խորագրերով աշխատաժողովների՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման նպատակով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: